
Selena Gomez-ը նշանված չէ Justin Bieber-ի հետ և մոտակա ժամանակներս չի պատրաստվում ընդունել 17-ամյա փոփ վունդերկինդի առաջարկությունը,այս մասին հայտնել է Gomez-ի ներկայացուցիչը Us Weekly թերթին: 19-ամյա երգչուհին ստիպված է եղել հանդես գալ հերքող հայտարարությամբ այն բանից հետո, երբ պապարացիները նրա ձեռքին նկատել էին ամուսնական մատանի: Gomez-ի ներկայացուցչի խոսքերով, Selena Gomez-ի և Justin Bieber-ի մոտակա հարսանիքի մասին լուրերը տարածվել են այն բանից հետո, երբ երգչուհին իր Twitter –ում գրել էր, որ հարսանեկան զգեստ է ընտրում:
Իսկապես,երգչուհին արդեն ընտրել է շքեղ մի զգեստ, բայց ոչ թե իր սեփական հարսանիքի, այլ իր դիզայներ Shannon Larossi-ի հարսանիքի համար: Հարսանիքի հարսնաքույրն լինելու է Selena-ն, իսկ պատվավոր հյուրը Bieber-ը:














Комментариев нет:
Отправить комментарий