
2011թվականի նոյեմբերի սկզբին երգչուհին Բոստոնի հիվանդանոցներից մեկում կոկորդի վիրահատություն էր տարել: Այս պահին Adele-ը ուզում ավելի շատ ուշադրություն ու ժամանակ տրամադրել իր վերկանգմանը,այլ ոչ թե նոր ալբոմի ստեղծմանը:
Billboard ամսագրին տված հարցազրույցում Adele-ը ասել է. <<Ես մտածում եմ, որ ես կլինեմ 25 կամ 26 տարեկան, երբ դուրս կգա իմ նոր ձայնասկավառակը: Հիմա ես չեմ ուզում աշխատել, քանի որ ուզում եմ ամբողջությամբ վերականգնել առողջությունս: Ես միայն ուզում եմ մնալ տանը և հանգստանալ, շատ ժամանակ տրամադրել իմ հարազատներին, զբոսնել և պարզապես վայելել հանգիստս >>:
Adele-ը ուզում է, որ իր նոր երգերը հոյակապ լինեն և նա չի սկսի նոր ալբոմի ձայնագրությունը այնքան ժամանակ մինչև չստեղծվեն լավագույն երգերը:
Երգչուհին ասել է.<<Ես կձայնագրեմ երգերը,կլսեմ դրանք ,կուղղեմ և նորից կվերադառնամ ձայնագրությանը այնքան ժամանակ, քանի դեռ չեմ համոզվի ,որ դրանք կատարյալ են>>: Adele-ը նաև ասել է ,որ նոր ալբոմի ձայնագրման որոշումը նա կընդունի ընտանիքի հետ միասին ,քանի որ հարազատների խորհուրդները Adele-ի համար շատ կարևոր նշանակություն ունեն:
Երգչուհին հույսով է,որ ելույթ ունենալ նա կկարողանա արդեն մի քանի շաբաթից: Հիշեցնենք ,որ Adele-ի վերջին ալբոմը 21-ն է, որ թողարկվել է այս տարի: Հոկտեմբերն երգչուհին ստիպված է եղել հետաձգել Adele Live շրջագայության մի քանի համերգներ առողջական խնդիրների պատճառով:
Տեքստը` Նաիրա Նալբանդյանի:
Комментариев нет:
Отправить комментарий