четверг, 8 марта 2012 г.

Հայտնի մարդկանց անհայտ ֆոբիաները



Ջոնի Դեպ. Այս անչափ տաղանդաշատ վախենում է ոչ ավել, ոչ պակաս…ծաղրածուներից, նրան հատկապես վախեցնում է ծաղրածուի կարմիր քիթը, նրանց գունավոր հագուստներն ու ծամածռած բերանը:

Մադոննա. Այս անհատականությունը, որին կարելի  է միայն նախանձել ևս ապահովագրված չէ ֆոբիաներից: Մադոննային կարող է վախեցնել միայն ամպրոպն ու կայծակը:

Պամելա Անդերսոն: Մալիբուի գեղեցկուհի, ով երբեք չի վախեցել ամենածանր պլաստիկւն իր գեղեցկության ու փառքի  վախենում է, շատ է վախենում` հայլիներից ու ավելին, նա երբեք իրեն չի դիտել հեռուստացույցով:

Նիկոլ Քիդման: Որքան հայտնի են մարդիկ, որքան տարօրինակ, այնքան էլ տարօրինակ են նրանց ֆոբիաները, այսօր ես դրանում համոզվեցի: Նիկոլ Քիդմանը վախենում է այս աշխարհում ամենաանվտանգ ու ամենաչվախեցնող …թիթեռներից…այո Նիկոլի Քիդմանը ֆոբիա ունի թիթեռներից: Նա պատմում է, որ  այս ֆոբիան ուներ, երբ մանուկ էր: Հաճախ է ճանապարհը փոխել, երբ օդում նկատել է թիթեռների:

Օռլանդո Բլումի: Այս դերասանին կարծես ոչինչ չի վախեցնում, բայց արի ու տես, որ սա այդպես չէ, որքան թվում է:  Բլումին ֆոբիա ունի խոզերից:

Մեթյու Մակկոնախի: Աշխարհահռչակ հումորի վարպետը  վախենում է պտտվող դռներից: Տեսնես ինչպես նա ընտրում հյուրանոցները, հմմմ:

Կամերոն Դիաս: Դիասը վախենում է դռան բռնակներից, սա իրոք չափազանց տարօրինակ ֆոբիա է:

Ռոբի Ուիլամս: Պատկերացնում եք Ռոբին, երբ դեռ երեխա էր, վախենում էր մուլտֆիլմներից: Եվ ամեն անգամ, երբ նրա ծնողները միացրել են հեռուստացույցը ու մուլտֆիլմ դրել, որպեսզի իրենց որդին դիտի, նա թաքնվել է իր անկողնում: Նա չի հաղթահարել այս ֆոբիան:

Հայտնի մարդիկ առավել վախենում են նաև ինքաթիռով թռչելուց, ոմանք ստիպված են եղել նույնիսկ երկար ճամփորդություններ կատարել գնացքներով, նավերով, ավտոբուսներով, բայց ոչ երբեք ինքնաթիռով: Օրինակ Բեն Աֆլեքը, Ջենիֆեր Անիսթոնը, Շառլիզ Թեյլորը նույնիսկ դիմել են հոգեբանների, սակայն այդպես էլ չի հաջողվել ազատվել այդ վախից:

Комментариев нет:

Отправить комментарий