- Խաղաղ օվկիանոսյան Տիվի ցեղի աղջիկներին ամուսնացնում են ծնվելուց անմիջապես հետո:
- Կանայք թարթում են իրենց աչքերը տղամարդկանցից երկու անգամ ավելի հաճախ:
- Հոնկոնգում կինը կարող է սպանել իրեն դավաճանող ամուսնուն միայն մի պայմանով` նա դա պետք է անի մերկ ձեռքերով: Ինչ վերաբերում է սիրուհուն, նրան կարելի է սպանել ինչով կնոջ սիրտը կուզի:
- 62-ամյա իսպանացի երգչուհի Գլորիա Լասսոն հետաքրքիր ռեկորդ է սահմանել: Նա ամուսնացել է 11 անգամ: Իսկ լրագրողներին իր բազում ամուսնությունների մեծ թիվը նա բացատրում է այսպես. «Ինձ համար ամուսնությունը կարող է շարունակվել այնքան, որքան կդիմանա սերը: Իսկ սերը հարաբերական զգացմունք է»:
- Կոլումբիայի Կալի քաղաքում կինը կարող է սիրով զբաղվել միայն իր ամուսնու հետ, ընդ որում երբ դա առաջին անգամ է լինում, աղջկա մայրը պարտադիր պետք է ներկա գտնվի արարողությանը:
- Կոլորադոյում արգելված է համբուրել կնոջը, եթե նա քնած է, իսկ Կոննեկտիկուտ նահանգի Հարտֆորդ քաղաքում արգելված է կիրակի օրերին համբուրել կնոջը:
- Եթե Հավայան կղզիներում հանդիպել եք ձեր երազանքների կնոջը և ցանկանում եք կենակցել նրա հետ, ավելի լավ է հետ կանգնեք ձեր որոշումից, եթե հարգում եք աղջկա ծնողներին: Եթե աղջիկը չի բոլորել 18 տարին, ապա նրա ծնողներին սպասվում է երեք տարվա ազատազրկում նրա համար, որ իրենց աղջկան թեթևամիտ են դաստիարակել:
- Մինչև 19-րդ դարը կանացի զգեստը բավականին սահմանափակում էր կնոջ ֆիզիկական շարժունակությունը: Այսպես` XVIII դարի կանացի զգեստը թույլ չէր տալիս իջեցնել ձեռքերը: Միայն 19-րդ դարի վերջին հայտնվեցին այնպիսի զգեստներ, որոնք հնարավորություն էին տալիս հեծանիվ քշել: Անգամ Կոկո Շանելն է զգեստներ կարելիս դժվարություններ ունեցել, քանի որ մյուս մոդելյորները չէին հասկանում, թե ինչ տարօրինակ բան կա, որ կնոջ շարժումները սահմանափակ են:
- Անգլիայում այն մարդուն, ով անծանոթ կնոջը կառաջարկի կենակցել իր հետ, սպասվում է տուգանք կամ երեք ամսվա ազատազրկում:
- Հեռախոսի գյուտի հեղինակ Ալեքսանդր Գրահամ Բելլը երբեք չի զանգահարել իր մորն ու կնոջը. նրանք երկուսն էլ խուլ էին:
- Անգլիացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ այն աղջիկները, ում մատնեմատն ավելի կարճ է ցուցամատից, սպորտում հաջողությունների հասնելու մեծ հավանականություն ունեն: Հետաքրքիր է` իսկ ես կարծում էի, թե սպորտում հաջողությունների հասնելու համար կարևոր է ֆիզիկական պատրաստությունը: Տերդ մեռնի, գիտություն:
- Պարզվում է, որ կանայք միջինում ավելի լավ են ճանաչում դեմքերը, քան տղամարդիկ:
- Ըստ հարցումների` ամենից մեծ հարգանք վայելող ժամանակակից կինը Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ն է:
- Աշխարհի ամենածեր մայրը 67-ամյա իսպանուհի մի կին է: Մարդիկ այդ տարիքում թոռներ են ունենում, իսկ ոմանք մայրանում են...
четверг, 8 марта 2012 г.
Հետաքրքիր փաստեր կանանց մասին
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий