
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն մտքին, որ «Ադրբեջանի ղեկավարությունը աշխարհի բոլոր հայերին համարում է թիվ առաջին թշնամի» Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը ցինիզմի հասնող լրջությամբ հայտարարել է.
«Սերժ Սարգսյանը հաճախ մոռանում է, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը հանդիսանում է բազմաազգ երկիր, և մեզ մոտ ապրում են հայեր, որոնց թվաքանակը բավականին բարձր է, Ադրբեջանում ապրող հայերի համար ստեղծվել են բոլոր պայմանները, ընդհուպ մինչև հայկական եկեղեցու ոչ վաղուց վերականգնումը, որը տեղակայված է Բաքվի կենտրոնում:
Այս մասին գրում է ադրբեջանական 1news.az լրատվական կայքը: Ակամայից հարցեր են առաջանում Ադրբեջական ղեկավարությունը սեփական բնակչության ազգային կազմի մասին պատկերացում չունի, չգիտի որ Ադրբեջանի տարածքում գոնե մեկ հայ չի ապրում, թե մեռացել են Բաքվում ու Սումգայթում մուսուլման ազգայնականների կողմից հայերի ջարդերն ու ադրբեջանական 450 հազարանոց հայ համայնքի վտարումը ադրբեջանից:
Մի բան ակնհայտ է, Ադրբեջանի ղեկավարությունը այքան է տարվել միջազգային հանրության աչքերին թոզ փչելու իր գործունեությամբ, որ սկսել է անկիրթ ու անտրամաբանական հայտարարություններ անել:
Комментариев нет:
Отправить комментарий