ASEKOSE.am
Վաղը Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարն է: Պետք է ենթադրել, որ վաղ առավոտից դեպի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր կձգվեն մեր երկրի վերնախավն ու քաղաքական հենքը մարմնավորող անձանց շարասյունները՝ ընդարձակ դահլիճի պատերի ներսում կոփելու նախընտրական մարտավարության և կուսակցական միասնականության ծրագրային դրույթները: Բոլորն անհամբերությամբ սպասում են ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ելույթին, որը ոչ միայն նախընտրական շեշտադրումներ կունենա, այլև կկանխորոշի շատերի հետագա ճակատագիրն ու կարիերան:
Ինչ վերաբերում է բացահայտումների սպասումներին, ապա այս պարագայում հիասթափությունն ակնհայտ կլինի: ՀՀԿ-ն որոշել է դեռ չգաղտնազերծել ոչ կուսակցության համամասնական ցուցակը, ոչ էլ նախընտրական կարգախոսը: Նրանց խորին համոզմամբ, սրանք դեռ մարտավարական գաղտնիքներ են և հանրությանը կմատուցվեն ավելի ուշ: Փոխարենը համագումարում ՀՀԿ-ն կընտրի նոր գործադիր մարմին ու նոր ղեկավար: Այս դեպքում, ճիշտ կլինի ասել, որ ՀՀԿ-ն կվերընտրի հնին՝ Սերժ Սարգսյանին:
Իսկ որպեսզի համագումարը չանցնի առանց ինտրիգների, արդեն հայտնի է դարձել, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հրավեր չեն ստացել: Կնշանակի՝ առաջիկա օրերին առատ խոսակցության ու փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու լավ առիթ կա:

Комментариев нет:
Отправить комментарий