Ուրբաթ օրը Լեդի Գագան դատական պրոցեսի մեջ էր: Նրան մեղադրում էին իր նոր հիթը` Judas-ը կրկնօրինակելու մեջ: Ռեբեկա Ֆրանչեսկատին, որը հայց էր ներկայացրել Իլինոյսի դատարան, պնդում է, որ “Judas”-ը խախտում է1999-ին ձայնագրած իր “Juda” երգի հեղինակային իրավուինքները:
Չիկագոյում բնակվող երաժիշտը պնդում է, որ “Judas”-ի հիմնական հատվածները Լեդի Գագան “թռցրել” է իր երգից, որը 2005-ին վերաձայնագրվել է “It's All About You” ալբոմի համար: Ֆրանչեսկատիի “Juda”-ով զբաղվել է DJ White Shadow անդամ Բրայան Ջոզեֆ Գեյնորը, որը Լեդի Գագայի հետ աշխատել է “Born This Way” ալբոմի վրա: DJ White Shadow-ն գրել է “Born This Way”-ի 20 երգերից 17-ը: Հայցվորը տոկոսներ է ակնկալում ձայնագրության վաճառքից կամ փոխհատուցում վնասի դիմաց: Գեյնորը, DJ White Shadow-ն, Interscope Records –ը և դրա մայր-կազմակերպություն Universal Music Group-ը նույնպես նշված են հայցի մեջ: Լեդի Գագայի ներկայացուցիչը չկարողացավ անմիջապես մեկնաբանություն տալ, իսկ Interscope-ի ներկայացուցիչը հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել:
Комментариев нет:
Отправить комментарий