пятница, 9 марта 2012 г.

ՀՀԿ համագումարները ՍՄԿԿ Կենտկոմի նիստ են հիշեցնում


Համլետ Կիրակոսյան

Վաղը տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը: Այս կուսակցության նախորդ համագումարը ոչնչով չէր տարբերվում ՍՄԿԿ Կենտկոմի նմանատիպ միջոցառումներից. տոնականորեն զարդարված դահլիճ, չինովնիկական դեմքերի առատություն, ոգեշունչ ելույթներ, անսխալական առաջնորդի փառաբանություն, «Առաջ Հայաստան» կոչնակի հնչեցում, գալստուկավոր ահելներ ու ջահելներ, արբանյակ կուսակցությունների խոսրովատիպ դեմքեր, դհոլներ, ախքեր, իդիոտներ եւ քծնանք, քծնանք ու էլի քծնանք… 
Այս անգամ էլ է նույնը լինելու: Ու այդ մթնոլորտում, իբր, որոշվելու է Հայաստանի առաջիկա տարիների ապագան: Որոշելու են այդ փառաբանող չինովնիկները, առաջնորդի անսխալականությանը հլու-հնազանդ ահելներն ու ջահելները, որոնք տարիներ շարունակ այլ բան չեն անում, քան թութակային պերճախոսությամբ ու քծնանքի ամենաբարձր դոզայով կրկնում իրենց «միակի» հանճարագույն դատողությունները:

Комментариев нет:

Отправить комментарий