вторник, 13 марта 2012 г.

Ուիթնի Հյուսթնի վերջին ֆիլմը դուրս կգա 2012 թվականին


Ուիթնի Հյուսթնը դստեր հետ մահվանից մի քանի ժամ առաջ Վերջին օրերին Ուիթնի Հյուսթնին շրջապատող մարդիկ նրա վարքագիծը բնութագրում էին այսպես ասած «տարօրինակ», տարօրինակ պահվածքի մասին լուրերին հաջորդեց երգչուհու մահվան ողբերգաական լուրը: Գաղտիք չէ ,որ սիրված արտիստների հանկարծակի մահվանից հետո տարբեր ընկերություններ և անհատներ միշտ էլ փորձում են մեծ գումարներ աշխատել նրանց չհրապարակված հարցազրույցներից ,ձայնագրություներից կամ էլ տվյալ աստղին վերաբերող ցանկացած նյութից:
Բայց Հյուսթնի դեպքում պարզ չէ ,թե արդյոք վերջին տարիներին նա աշխատել է ինչ-որ ծրագրերի վրա: Սակայն մեծ էկրանի վրա մեր սիրելի արտիստին մենք կտեսնենք ևս մեկ անգամ «Փայլը» ֆիլմում ,որը դուրս կգա 2012 թվականի օգոստոսի 12-ին:
Ֆիլմը, որում նկարահանվել են նաև երգիչ Ջորդին Սփարկսը և կոմիկ Մարկ Էփսը, երեք երգչուհիների մասին է,որոնք պայքարում են թմրադեղերից և ալկոհոլից ունեցած կախվածության դեմ: Այս թեմային Հյուսթնը քաջածանոթ էր, քանզի նա ինքն էլ հաճախ չարաշահել է դրանց օգտագործումը և ոչ մեկ անգամ բուժվել վերականգնողական կենտրոններում կախվածությունից ազատվելու համար: Կասկած չկա ,որ ֆիլմի դիտումը մեզանից յուրաքանչյուրի համար կլինի չափազանց դրամատիկ և չափազանց եկամտաբեր ֆիլմը ստեղծողների համար:
Նրանք, ովքեր հիշում էին Հյուսթնի գերազանց աշխատանքը «Թիկնապահը», «Սպասումը» «Քահանայի կինը» ֆիլմերում, հույսով էին ,որ «Փայլը» ֆիլմով սկիզբ կդրվի Ուիթնի վերդարձին դեպի կինոմատոգրաֆիա: Բացի նկարահանումներին մասնակցելուց Ուիթնին նաև ֆիլմի գործադիր պրոդյուսերն էր:Նա ֆիլմի հեղինակային իրավունքները գնել էր տաս տարի առաջ:
«Ֆիլմում աֆրոամերիկացիները ներկայացված են դրական լույսի ներքո,-մի քանի ամիս առաջ պատմել է Ուիթնին HitFix ինտերնետային ամսագրին,-մենք ունենք շատ գեղեցիկ դերասաններ, մեր կերպարները շատ խլացի են և փորձում են ապրել դժվարին և անհանգիստ ժամանակներում:Միայնակ մայրերի համար այդպիսի պայմաններում ապրելը դժվար է և դրա համար ես ֆիլմում ավելացրել եմ կրոնական մոտիվներ:Կրոնը ամեն ինչի հիմքն է:Այս ամենը ես ասում եմ իմ անձնական փորձից ելնելով»:
Ներքևում կարող եք տեսնել Ուիթնի Հյուսթնի և Կելլի Փրայսի զուգերգը «Գրեմմի » մրցանակաբաշխությանը նախորդող երեկույթի ժամանակ՝ չորեքշաբթի օրը:

Комментариев нет:

Отправить комментарий