
2011 թվականին հոլիվուդյան մի քանի զույգեր աղմկահարույց ձևով բաժանվել են: Jennifer Lopez-ը բաժանվեց Marc Anthony-ից, Demi Moore-ը Ashton Katcher-ից, Maria Shrive-ն էլ Arnold Schwarzenegger-ից: Բայց կյանքը շարունակում է ընթանալ իր հունով, և աստղերը շարունակում են սիրախաղեր ունենալ ինչպես մեկը մյուսի, այնպես էլ «սովորական մահկանացուների» հետ: Սիրավեպերից ոմանք նոր են սկսվել , մյուսները արդեն մի քանի տարի է շարունակվում են,իսկ մեզ մնում է միայն որոշել, թե որ զույգն է, եթե ոչ իդեալականը, ապա ամենառոմանտիկը,գեղեցիկը և համապատասխանը:

Ընդամենը մի քանի օր առաջ աշխարհը իմացավ ուրախալի լուր. Սուրբ Ծննդյան օրը Matthew-ն վերջապես ամուսնության առաջարկ է արել Camilla Alves-ին,և վերջինս իհարկե պատասխանել է ԱՅՈ: Երիտասարդ զույգը արդեն վեց տարի ինչ միասին են և ունեն երկու երեխա:














Ryan Reynolds և Blake Lively
Երկու աստղերի սիրավեպը սկսվել է մի քանի ամիս առաջ, բայց նրանց միջև ամեն ինչ շատ լուրջ է: Ryan-ը արդեն ներկայացրել է իր ընկերուհուն ընտանիքին ու բարեկամներին, և կարծես թե ընտանիքը տվել է իր համաձայնությունը: Ամեն դեպքում տոները նրանք անցկացրել են միասին:
Matthew McConaughey և Camilla Alves
Ընդամենը մի քանի օր առաջ աշխարհը իմացավ ուրախալի լուր. Սուրբ Ծննդյան օրը Matthew-ն վերջապես ամուսնության առաջարկ է արել Camilla Alves-ին,և վերջինս իհարկե պատասխանել է ԱՅՈ: Երիտասարդ զույգը արդեն վեց տարի ինչ միասին են և ունեն երկու երեխա:

Jennifer Aniston և Justin Theroux
Ինչքան էլ որ Jennifer Aniston և Justin Theroux-ը փորձեցին թաքցնել իրենց անձնական կյանքը օտար աչքերից ,նրանց դա չհաջողվեց: Նրանք պապարացիների ամենասիրելի զույգերից են:Վերջերս նաև մի լուր էր տարածվել այն մասին, թե Jennifer-ը հղի է: Չգիտենք ինչքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը ,բայց շատ լավ կլիներ ,որ հոլիվուդյան երիտասարդ մայրերի ցուցակը համալրվեր ևս մեկով :
Brad Pitt և Angelina Jolie
Քանի որ խոսեցինք Jennifer Aniston-ի մասին,չենք կարող չհիշել նրա նախկինին` Brad Pitt-ին: Այս տարի Brad Pitt և Angelina Jolie-ի զույգը բոլորի ուշադրության կենտրոնում էր և դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Angelina Jolie-ին բացի մայր,կին, դերասանուհի ու լավ քրիստոնյա լինելուց,փորձեց իրեն նաև ռեժիսուրայում: Էկրաններին է բարձրացել Angelina-ի նոր ֆիլմը: Վերջերս տված հարցազույցի ժամանակ Jolie-ին ասել է,որ շատ շնորհակալ է Brad-ից իրեն ընտանիք պարգևելու համար և եթե երեխաները խնդրեն, նրանք անպայման կամուսնանան: Ճիշտ է մենք քո երեխաները չենք,բայց շատ ենք խնդրում ամուսնացեք ,համոզված ենք, որ դու հարսանեկան զգեստով աննման կլինես:
Britney Spears և Jason Travik
Քանի դեռ ոմանք միայն խոսում են հարսանիքի մասին ,մյուսները ամբողջովին կազմակերպչական աշխատանքների մեջ են : Jason Travik-ը ամուսնության առաջարկ է արել Britney-ին: Այս զույգը միայն դրական էմոցիաներ է առաջացնում բոլորի մոտ: Թվում է, թե փոփ արքայադուստրը վերջապես գտել է իրեն արժանավայել կողակցի, ով կարողացել է երջանկացնել վերջինիս:
Eva Mendes և Ryan Gosling
Մենք դեռ կասկածում ենք,թե իրական է արդյոք Eva Mendes և Ryan Gosling զույգը,թե ոչ(մենք ուղակի չենք ուզում հավատալ որ <<տարվա հայտնության>> սիրտը զբաղված է), ամեն դեպքում պապարացիների նկարներում ամեն ինչ ավելի քան պարզ է,այս երկուսը միասին են և նրանց հարաբերություններում ռոմանտիկայի պակաս չկա: Օրինակի համար վերջերս զույգին տեսել են Փարիզում: Զբոսանքներ քաղաքի այգիներում, ռոմանտիկ ընթրիքներ, ծաղիկներ և նվերներ....այ թե կյանք եմ ասել !
George Clooney և Stacy Kibler
Մենք արդեն սովոր ենք, որ George Clooney-ին կանանց փողում է թաշկինակի պես, բայց կարծես թե Stacy Kibler-ի և դերասանի միջև ամեն ինչ շատ լուրջ է:
Sienna Miller և Tom Sturridge
Sienna Miller և Tom Sturridge ևս մեկ երիտասարդ զույգ: Մենք մինչև վերջերս հավատում էինք, որ Jude Law և Sienna Miller զույգը կմիավորվի,բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց:Ասենք որ դերասանուհին հիմա իսկապես շատ երջանիկ է: Ամեն դեպքում այնպիսի վառվռուն աչքեր ինչպիսին Վենտիկ ճանփորդության ժամանակ Miller-ինն էր, մենք վաղուց չէինք տեսել :
Miranda Kerr և Orlando Bloom
Ինչքան էլ տարօրինակ է, Miranda Kerr-ի մասին 2011-ում խոսեցին նույնիսկ ավելի շատ, քան Orlando Bloom-ի (համաձայնեք,որպես կանոն, դերասանները ավելի հայտնի են, քան մոդելները): Իսկ նրանց երկուսին գերազանցեց փոքրիկ Flynn-ը, դժվար է պատկերացնել ավելի հրաշք բալիկի քան երկու աստղերի տղան է:
Christiano Ronaldo և Irina Sheik
Երիտասարդ,գեղեցիկ ,հաջողակ...նրանք ուղակի ստեղծված են միմյանց համար, և չնայած սիրահարներին այնքան էլ հաճախ չենք հանդիպում միասին, ամեն դեպքում հավատում ենք,որ այս սիրավեպը կավարտվի ամուսնությամբ: Երբ այդ տեղի ունենա ,հավատացեք , դա կլինի տարվա իրադարձությունը:
Reese Witherspoon և Jim Toth
Reese Witherspoon-ը ոչ միայն գտավ իր սերը,այլ նաև հասցրեց ամուսնանալ: Նա ամուսնական երդումով կապվեց պրոդյուսեր Jim Toth-ի հետ:
Katie Holmes և Tom Cruise
Ինչքան էլ որ քննադատեն Katie Holmes and Tom Cruise զույգին, նրանք դեռ միասին են և շատ երջանիկ:
Victoria և David Beckham
Եթե խոսում ենք զույգերից ու ամուսնությունից, ինչպես կարող ենք շրջանցել այս զույգին: Այս տարի Victorian ամուսնուն պարգևեց երկար սպասված աղջկան: Երեք տղա, գեղեցկուհի աղջիկ ,ծնողներ, որ միշտ անթերի տեսք ունեն: Օրինակելի ընտանիք:
Penelope Cruz և Javier Bardem
Այս տարի Penelope Cruz և Javier Bardem-ի նկարների պակաս չզգացինք: Իսկ այն ,որ նրանք սիրող ու երջանիկ զույգ են ապացուցում է նրանց առաջնեկի Leo-ի ծնունդը:
Selena Gomez և Justin Bieber
Երեխաները դեռ շատ փոքր են ,որպեսզի խոսենք ապագայի մասին: Ինչպես էլ որ վերաբերվենք նրանցից յուրաքանչյուրին ,պետք է ընդունենք ,որ նրանք շատ ներդաշնակ զույգ են :
Prince William և Duchess Catherine
Այս երկուսը ստիպեցին մեզ հավատալ ,որ հեքիաթներ դեռ կան ,հուսանք նրանց պատմության ավարտն էլ կլինի նույքան երջանիկ և ավանդական, ինչքան սկիզբը...նրանք ապրեցին երկար ու երջանիկ և մահացան նույն օրը:
Комментариев нет:
Отправить комментарий