Ինչքա՞ն է կշռում մարդկային հոգին
Առօրյա խոսակցություններում հաճախ են անդրադառնում մարդկային հոգուն, ասելով, օրինակ, թե այնինչը «հոգի մարդ է», այնինչը «հոգի չունի», կամ «հոգիս տխուր է» և այլն, բայց հոգին ինչ-որ վերացական, անիմանալի, անտեսանելի ու անկշռելի բան է… Իսկ գիտնականների համա՞ր… Ինչպես հավատալիքներն են ասում, մահվան պահին հոգին լքում է մարմինը: Եթե այդպես է, խորհել են ամերիկյան հետազոտողները, հնարավոր չ՞է, արդյոք, կշռել մարդկային հոգին: Խորհել և իրագործել են: Նրանք ստեղծել են կշռող մի սարք, ընդ որում հաշվի են առել բժշկությանը հայտնի այն բոլոր փոփոխությունները, որ կրում է մերնող մարմնի կշիռը:
Այդ կշեռքով նրանք բազում փորձեր են կատարել: Արդյունքները գերազանցել են բոլոր սպասելիքները: Նրանք ենթադրում էին, թե հոգին կարող է առավելագույնս գրամի մեկ հազարերորդական կշիռն ունենալ, բայց պարզվեց, որ մարդկային հոգու կշիռը 2,5-ից 6,5 գրամ է: Իսկ Պետերբուրգի բժիշկներին հաջողվեց հատուկ սարքի օգնությամբ հաստատագրել, որ մահվան պահին մարդկային մարմնից անջատվում է ինչ- որ բան, որ ձվաձև է: Ճիշտ է, դեռ ոչ մեկին չի հաջողվել սեփական աչքերով տեսնել կամ ձեռքով շոշափել մարդկային հոգին, բայց իմացության հնարավորություններն անսահման են, այնպես որ ո՞վ գիտե…
Комментариев нет:
Отправить комментарий