среда, 7 марта 2012 г.

Սիմվոլի առաջացման պատմությունը:




Իտալացի հետազոտող Ջորջիո Ստաբիլեն առաջին անգամ այս նշանը գտել է 1536թ-ի  նամակում, որտեղ Ֆլորենցիայի մի վաճառական իր այդ նամակում նշել է Իսպանիա ժամանող երեք բեռնատար նավի մասին:Այդ բեռների կազմում նշել է նաև գինու տարաները մեզ շատ ծանոթ շնիկ ( @ ) նշանով:
Ավելի մանրամասն հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ @ նշանը օգտագործել են, որպես չափման միավոր:
Կա նաև վարկած, որ այս նշանը  հին իսպանական նշան է` չափման միավոր, որը հավասար է մոտ 15 կգ:
Իսկ համակարգչային պատմության մեջ, ըստ պաշտոնական տվյալների, այս նշանը ներմուծել է ծրագրավորող Ռեու Թոմլիսոնը, ով 1971թ-ին առաջին անգամ ուղարկեց էլեկտրոնային հաղորդագրություն:Հասցեն պետք է բաղկացած լիներ 2 մասից` օգտագործողի անունից և այն համակարգչի անունից, որի վրա նա գրանցված է:Որպես այդ երկու մասերը բաժանող նշան, նա վերցրեց այնպիսի նշան, որը չլիներ ոչ օգտագործողի անվան և ոչ համակարգչի անվան մեջ:Եվ այդ նշանը հենց շնիկն էր:


Ինչպե՞ս այդ նշանը ստացավ շնիկ անվանումը:

Կա 4 վարկած.
1. Այն նման է գլխի շուրջ պտտված շանը:(Շատ անիմաստ վարկած:))
2. Որոշ հետազոտողներ գտնում են, որ այս նշանը առաջացել է անգլերեն "at" բառից, որը նման է հենց շան հաչոցին: (Անգլացիները դե մի տեսակ նուրբ ժողովուրդ են, իրենք շան հաչոցը այդպես են լսում:Նորից անիմաստ վարկած:)
3.Ուշադրություն!!! Այս նշանը ըստ ռուսների պարունակում է "собака" բառի բոլոր նշանները բացի "к" տառից: (Շատ ուրախ վարկած է` հաշվի առնելով, որ այդ նշանի ստեղծման հետ ռուսները ոչ մի կապ չունեն:)
4.Ամենաճիշտ վարկածը: Մենք էլ հո գիտենք, որ այս նշանը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել: Հավաքվեք գնանք Հագայի դատարան, հետ խլենք մեր իրավունքները: :)


Ինչպե՞ս են անվանում այս նշանը այլ երկրներում:

Նիդերլանդներ-այնտեղ այդ նշանը անվանում են կապիկի պոչ:
Իսպանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա - նույնն է ինչ, այդ լեզուներով քաշի միավորը
Իտալիա- խխունջ
Գերմանիա, Լեհաստան - կապիկ, կապիկի ականջ, կապիկի պոչ և ջութակ :D
ԱՄՆ-կատու
Չինաստան, Թայվան - մկնիկ
Թուրքիա - վարդ
Հունաստան - մակարոն
Հունգարիա - ճիճու
Հայաստան, Ռուսաստան - շնիկ 

Комментариев нет:

Отправить комментарий